Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Ասել «ոչ» ու չնեղացնել

Ասել «ոչ» ու չնեղացնել

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ եղել է այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկի խնդրանքը ցանկանում եք կտրականապես մերժել, բայց, չգիտես ինչու, դրա փոխարեն, առանց ցանկության ասում եք «դե լավ» կամ էլ գլխով հաստատական նշան եք անում: Ինչո՞ւ:

 

Ինչպես որոշել այն նուրբ սահմանը, որը բաժանում է բարեսրտությունը թուլակամությունից: Անկասկած, մոտ մարդուն օգնելու, բարի գործ կատարելու, զիջելու ցանկությունը, որը մեր ժամանակներում բնավորության բավական հազվադեպ գիծ է: Բայց եթե դուք մերժել չեք կարողանում, նույնիսկ ի վնաս սեփական շահերի, ուրիշի ցանկություններն է կատարում, դա արդեն տագնապի ազդանշան է: Նման վարքագծի պատճառը հաճախ թաքնված է լինում անքաղաքավարի, եսասեր երևալու  վախի մեջ: Եթե այն մարդկանց եք լավ բան անում, ում գրեթե չեք ճանաչում, նշանակում է ձեր ինքնագնահատականը այնքան էլ բարձր չէ: Շրջապատի մարդիկ գիտակցաբար կամ ոչ, օգտվում են դրանից, կառավարելով ձեզ սեփական շահերի համար:

 

ժամանակն է սովորել «Ոչ» ասել: 


Ինքներդ ձեզ հարց տվեք. «Մի՞թե ես քիչ հոգսեր ունեմ, քան մյուսները»: Ամեն մարդն ինքն է իր ժամանակը տնօրինում: Եթե որևէ մեկը չի կարողանում դա անել, ամենուր ուշանում է, չի կարողանում գործերը պլանավորել, ապա, դա, իրոք, խնդիր է: Բայց ոչ ձեր խնդիրը: Այդ դեպքում ինչու պետք էորոշումը դուք ընդունեք: 

 

  • Մի անհանգստացեք, որ այդ մարդը չի կարող առանց ձեզ իր հարցերը լուծել, իսկ հակառակ դեպքում էլ այլ օգնական կգտնի:
  • Եթե անհարմար եք զգում նրան մերժել, նկատի ունեցեք, որ մյուսների բարեհոգությունից օգտվող մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում, ոչ էլ ամաչում են:

 

Եթե ինչ-որ մեկի համար բարի գործ եք կատարում և երախտագիտության սպասում, ապա, հավանաբար, ձեզ հիասթափություն է սպասում: Հուսալով, թե օգնությունը կգնահատվի ըստ արժանվույն, կորած գործ է: Բանն այն է, որ օգնելու մշտական պատրաստակամությունը շրջապատի կողմից շատ բնական է ընկալվում, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, կարծես դա ձեր պարտականությունն է:

 

  • Մի հրապուրվեք ալտրուիզմով, ձեր կյանքը մի զոհեք հանուն ուրիշների: Դուք ավելիին եք արժանի, քան զոհի դերն է, ով առանց փոխհատուցման աշխատում է ուրիշների համար:

 

Կողմնորոշվեք առաջնային խնդիրների հարցում: Մտածեք թե ինչն էձեզ համար առավել կարևոր` ընտանիքը, աշխատանքը, սիրած զբաղմունքը... Երբ ստույգ գիտեք, թե ձեզ համար կարևորը որն է, ընտրությունն առավել դյուրին է լինում:

 

  • Ինչ որ մեկի խնդրանքին դրական կամ բացասական պատասխան տալիս մտածեք, այդ որոշումը ձեզ չի շեղի ձեր առաջնային խնդիրներից: Վախենո՞ւմ եք, որ ստիպված եք լինելու արդարանալ: Առաջինը, մերժման պատճառը միշտ բացատրություն ունի, երկրորդը, իսկ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան բացատրել: 

 

Փոխեք ձեր սովորությունները:


Կատարյալ տարբերակն է, հենց սկզբից շրջապատի մարդկանց սովորեցնել ձեզանից որոշակի իրավիճակներում լսել «ոչ» բառը: Մերժել չկարողացող մարդու հեղինակությունը շատ արագ է ՙիր տեղը գրավում՚ և վիճակը շտկելը շատ դժվար է դառնում: Անհրաժեշտ է համբերություն ու վճռականություն ձեռք բերել, որպեսզի կարողանաք «ոչ» ասել: 

 

  • Սովորեք սկզբից մանր մունր խնդրանքները մերժել, խուսափելով «ոտքի վրա վազող տղայի» կերպարից: Նման «կոփումը» կօգնի առավել լուրջ ու ձեզ համար ծանր խնրանքներից ազատվել:
  • Մի անհանգստացեք, որ ձեր հանդեպ մարդկանց վերաբերմունքը կփոխվի: Սեփական կարծիքը պաշտպանելու ընդունակությունը բնավորության հարգելի գիծ է: Միևնույն ժամանակ, կամային մարդու կարծիքը միշտ էլ լսում են, նրան հարգում են, ի տարբերություն փափուկ ու կամազուրկ մարդկանց:
  • Եթե,այնուամենայնիվ, ինչ-որ մեկի հետ հարաբերությւոնները կվատանան, դա տխրելու առիթ չէ: Ի վերջո, բոլորին գոհացնել հնարավոր չէ: 

 

Դժբախտ ու աղքատ


Մանիպուլյատորների կողմից օգտագործվող ամենատարածված մեթոդներից է  խղճահարություն առաջացնելը: Աշխատակցուհին կարող է երկար ու խղճալի պատմել իր դժվար կյանքի մասին, թվարկել ընտանեկան   իր բոլոր խնդիրները ամուսնու, սկեսուրի, դրամի հետ կապված, իսկ հետո էլ խնդրել, որ իր փոխարեն գրեք հաշվետվությունը: Եթե մեկ անգամ համաձայնեք, նա նորից ու նորից է նույն բանն անելու:

 

  • Որպեսզի համառ մարդուն մերժեք, օգտվեք նրա մեթոդից: Ինքներդ պատմեք ձեր խնդիրների մասին ու շեշտեք, որ չնայած մեծ ցանկությանը, նրան օգնել չեք կարող: Պարզապես պատճենեք նրան, գանգատվեք առողջությունից, ընտանեկան խնդիրներից և այլն: 
  • ի դեպ, դա հիանալի միջոց է հասկանալու համար թե դիմացինն ով է: Եթե նա կսկսի նյարդայնանալ, զայրանալ, որ իրեն չի հաջողվել ձեզ օգտագործել, նշանակում է այդ «դժբախտը», իրո, մանիպուլյատոր է: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. woman-space.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ